211652_close_icon
views-count871 դիտում article-date 13:14 14-03-2015

«Նագան» ատրճանակ և 7 փամփուշտ՝ Երևանի Արզումանյան փողոցի շենքերից մեկի հետնամասում

Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Երևանի Արզումանյան փողոցի թիվ 4 շենքի հետնամասում զենք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տուփ, որի մեջ եղել է «Նագան» տիպի ատրճանակ և 7.62 մմ տրամաչափի 7 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր