211652_close_icon
views-count966 դիտում article-date 16:31 04-11-2014

Հետախուզվողին հայտնաբերեցին Երևանի Օհանովի փողոցի շենքերից մեկի մոտ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները նոյեմբերի 3-ին, ժամը 12.30-ին, Երևանի Օհանովի փողոցի թիվ 15 շենքի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արման Հ.-ին, որը հունիսի 10-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր