211652_close_icon
views-count35606 դիտում article-date 11:35 15-03-2015

Երեւանում՝ «Դրախտ» օբյեկտի մոտ, 20-ամյա ուսանող-պարողը Hyundai-ով բախվել է «գոլդ» համարներով «յաշիկ»-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 09:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Նորք Մարաշ 9 փողոցի բնակիչ, 20-ամյա Արման Խաչատրյանը Աճառյան 1 հասցեում` Բուսաբանական այգու դիմաց, իր վարած Hyundai մակնիշի 34 VZ 232 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երեւան քաղաքի Նար-Դոսի փողոցի բնակիչ, 48-ամյա Համլետ Հակոբյանի վարած, սակայն այդ պահին այգու հարեւանությամբ գործող «Դրախտ» օբյեկտի մոտ կայանված Mercedes G 500 մակնիշի 10 QQ 111 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Տեղում աշխատանքները ղեկավարել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Հովհաննես Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ, առանց վարչական վարույթ, նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Hyundai-ի վարորդը սովորում է Երեւանի Ճարտարապետաշինարարական (Պոլիտեխնիկ) համալսարանում եւ Բուսաբանական այգի էր ժամանել՝ ինչ-որ տեսահոլովակում որպես պարող նկարահանվելու նպատակով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր