«Թեժ լեռ» հանգստյան գոտում ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից
Այսօր ժամը 04.34-ին ահազանգ է ստացվել, որ «Թեժ լեռ» հանգստյան գոտու մոտակայքում «ՎԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 12-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել Ա. Ա.-ին պատկանող «ԳԱԶ 24-10» մակնիշի 35 DL 849 պ/հ ավտոմեքենան: