211652_close_icon
views-count2064 դիտում article-date 13:39 15-03-2015

ՀՀ մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ այսօր ՀՀ մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Համայնքապետեր կընտրվեն Արագածոտնի մարզի Օհանավան, Արարատի մարզի Վարդաշեն, Արմավիրի մարզի Հայկավան, Հովտամեջ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Գեղարքունիքի մարզի Արփունք, Դարանակ, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Շիրակի մարզի Անուշավան, Արփենի, Կարմրավան, Հառիճ, Սյունիքի մարզի Լոր, Կաղնուտ, Շուռնուխ, Որոտան, Վայոց ձորի մարզի Չիվա եւ Տավուշի մարզի Ակնաղբյուր եւ Ծաղկավան համայնքներում: Նաեւ Արմավիրի քաղաքապետ կընտրվի:

Նմանատիպ նյութեր