211652_close_icon
views-count1946 դիտում article-date 17:56 15-03-2015

«Բոկո Հարամ»-ը կորցրել է քաղաքներ գրավելու կարողությունը. Նիգերի արտգործնախարար

Նիգերի արտգործնախարարն իր ելույթում հայտնել է, որ «Բոկո Հարամ» անջատողական խմբավորման ջոկատները կորցրել են քաղաքներ գրավելու կարողությունը: Ըստ նրա՝ իրավիճակն ամբողջությամբ գտնվում է իշխանությունների վերահսկողության ներքո: «Բոկո Հարամ»-ն այլևս քաղաքներ, այդ թվում՝ Չադ լճի ափերը զավթելու հնարավորություն չունի: Այդ տարածքներում փետրվարին ծայրահեղականները մի շարք հարձակումներ էին իրագործել: Ահաբեկչություն իրականացնողների ոչնչացումից հետո դրանց ռիսկը համեմատաբար նվազել է: Նշենք, որ «Բոկո Հարամ» անվանումը նշանակում է «Արևմտյան կրթությունը մեղք է»: Խմբավորման նպատակն է՝ երկրի հյուսիս-արևելքում ստեղծել իսլամական խալիֆաթ և հաստատել շարիաթի օրենքները:

Նմանատիպ նյութեր