211652_close_icon
views-count616 դիտում article-date 12:46 21-12-2024

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հանդիպումը՝ հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:

Քննարկվել է իրավիճակը Սիրիայում, Գազայի հատվածում և Ուկրաինայում:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Բերբոքը նշել է, որ քրդերի անվտանգությունը կարևոր է Սիրիայի ազատ և անվտանգ ապագայի համար։ «Հաճելի էր լսել, որ Թուրքիայի արտգործնախարարը նույնպես ընդունում է դա»,- ասել է գերմանացի դիվանագետը:

Միևնույն ժամանակ Բերբոքը նշել է, որ Թուրքիայի անվտանգության համարի Սիրիայից որևէ սպառնալիք չպետք է լինի: Նրա խոսքով՝ Սիրիայում քուրդ աշխարհազորայինները պետք է զինաթափվեն և միանան Սիրիայի նոր կառավարության անվտանգության ուժերին:

Ֆիդանն էլ հայտարարել է, որ Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերը, որոնց Անկարան կապում է Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, չեն ներկայացնում քրդական հասարակությունը: Նախարարը հայտարարել է, որ զինյալները պետք է զինաթափվեն և ինքնալուծարվեն։

Լրատվամիջոցները նշում են, որ բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասին: Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման պատմական հնարավորություն է ստեղծվել։ Նա նշել է, որ երրորդ կողմերը պետք է «արդար և անաչառ» աջակցություն ցուցաբերեն այդ գործընթացին:

Նմանատիպ նյութեր