211652_close_icon
views-count26141 դիտում article-date 20:42 15-03-2015

Երևանում Հայ-ամերիկյան համալսարանի 24-ամյա ուսանողը՝ կասկադյորական վթարի հեղինակ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 14/1 շենքի բնակիչ, 24-ամյա Վազգեն Առաքելյանը իր վարած Nissan մակնիշի 02 PR 101 համարանիշի ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցի թիվ 48 շենքի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր կասկադյորական վթարի հետևանքով գլխիվայր շրջվել և ընկել է նշված շենքի մոտ կայանված, նույն շենքի բնակիչ, 26-ամյա Սարգիս Գևորգյանին պատկանող Volkswagen մակնիշի 34 ՍQ 049 համարանիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել հրշեջ փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանները: Վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Վ. Առաքելայնը, ով սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանում և նրա ուղևոր՝ Վիլնյուսի փողոցի բնակիչ, 23-ամյա Գևորգ Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գրիգոր Թամոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր