1057 դիտում
21:05 16-03-2015
Կայացել է Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը վարել է հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Դոլիձեն, նախ հաստատել են օրակարգի նախագիծը եւ 2014թ.-ի նոյեմբերի 4-ին Բրյուսելում կայացած Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի արձանագրությունը, որից հետո բացման խոսքով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ իրականացվող համապարփակ եւ բազմակողմանի համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, հիմնարար ազատությունների պաշտպանությունը, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերը եւ այլն: «Այս փոխգործակցության մեջ մեծապես կարեւորվում է խորհրդարանական ներգրավվածությունը»,-ասել է նախարարը:
Ըստ նրա՝ ինչպես արձանագրված է վիլնյուսյան գագաթաժողովի շրջանակներում Հայաստան-Եվրամիություն համատեղ հայտարարությունում` կողմերը համաձայնել են հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմքերի ստեղծման անհրաժեշտության շուրջ: Հայաստանը մտադիր է զարգացնել համագործակցությունը Եվրամիության հետ՝ ուղղված մարդու իրավունքների խթանմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, դատական համակարգի շարունակական բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առեւտրի ու ներդրումների համար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության ընդլայնմանը եւ ոլորտային համագործակցության զարգացմանը:
Նշվել է, որ ներկայում եզրափակիչ փուլում են գտնվում Եվրամիության գործընկերների հետ խորհրդակցությունները՝ որոշելու մեր համագործակցության հետագա իրավական շրջանակը` հիմնված այն առաջընթացի վրա, որն արձանագրվել է նախորդ շրջանում: Հայաստանը պատրաստ է բոլոր ձեւաչափերով, հնարավոր ոլորտներով եւ ուղղություններով շարունակել Եվրամիության հետ համապարփակ համագործակցությունը՝ նկատի ունենալով մեր պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում:
Նմանատիպ նյութեր
1204 դիտում
23:19 03-11-2014
Կայացել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Այս բաժնից
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
547 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին