1222 դիտում
22:12 16-03-2015
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Տեղի է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արտակ Զաքարյանի և Ջորջ Պիրինսկու համանախագահությամբ:
Հանձնաժողովի անդամները ընդունել են օրակարգի նախագիծը, ապա Բրուսելում անցկացված նիստի արձանագրությունը: Ջորջ Պիրինսկին ափսոսանք է հայտնել ադրբեջանցի գործընկերների բացակայության առթիվ և նշել, որ բացակայությունը նրանք բացատրում են իրենց առաջարկների և դիտարկումների մերժման փաստով:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստան-ԵՄ հարաբերությունները կրթության ոլորտում: Խոսելով Բոլոնիայի գործընթացի մասին Արմեն Աշոտյանը փաստել է որ ստեղծվելով ԵՄ կրթական տարածքում գործընթացն արդեն դուրս է եկել այս տարածքից և իրականցվում է այն երկրներում, որոնք ԵՄ անդամ չեն:
Նախարարը հանգամանալից խոսել է Հայաստանում իրականացվող եվրոպական կրթական ծրագրերի մասին: Նա նշել է, որ չնայած ուսուցիչների փոխանակության, աշակերտների և ուսանողների շարժունակության խթանման մեծ ցանկությանը Հայաստանն այս ոլորտում գրանցում է ցածր արդյունքներ: Պատճառը ֆինանսական զամբյուղն է, մեծ ճանապարհածախսը: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև մարդու իրավունքի և հիմնարար ազատությունների խախտմանը՝ փաստելով, որ կրթություն ստանալու իրավունքը պիտի հասանելի լինի բոլորին, սակայն Լեռնային Ղարաբաղի, Կոսովոյի և այլ տարածքների շատ երիտասարդներ զրկված են Եվրոպայում սովորելու հնարավորությունից: ԿԳ նախարարը նշել է նաև, որ կրթությունը մարդկային շփումների համար ամենակարևոր հարթակներից մեկն է:
Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերից մեկի մասին խոսել է ,,Ֆինեք,, ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարլ Հոլմը, ով նշել է, որ կրթական այս ծրագիրը տևելու է երկու տարի, բյուջեն 1 միլիոն եվրո է, և ծրագրի նպատակն է համատեղելի դարձնել հայկական և եվրոպական կրթական համակարգերը: Պարոն Հոլմը կարևորել է նաև բարձրագույն կրթության ոլորտում օրենսդրության կարգավորումը, որակավորման համակարգի ստեղծումը և զարգացումը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշել է, որ Հայաստանը տարիների ընթացքում միացել է եվրոպական այն կոնվենցիաներին, որոնք վերաբերում են մշակութային ժառանգության պահպանմանը: Ըստ նախարարի Հայաստանը, գտնվելով արևելքի և արևմուտքի խաչմերուկում, կրել է օտար մշակույթների ազդեցությունը, և ինքն էլ փոխազդել: Նա նշել է, որ հայկական մշակույթը ստեղծվել և պահպանվել է ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև նրա սահմաններից դուրս: Նախարարը խոսել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պատմական անշարժ հուշարձանների գրանցման, պահպանման և վերակառուցման մասին:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում զեկույցի նախագիծն ընդունվել է: Նիստի ավարտին
հաջորդ նիստի զեկույցի համար առաջարկվել է երկու թեմա: Արտակ Զաքարյանն առաջարկել է զեկույցի թեմաները ներկայացնել Եվրանեսթ ԽՎ բյուրոյին:
Նմանատիպ նյութեր
1561 դիտում
23:36 17-03-2015
Արտակ Զաքարյանի ելույթը՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում
1252 դիտում
22:03 16-03-2015
Եվրանեսթ ԽՎ-ի էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
2353 դիտում
13:47 20-03-2018
Արա Բաբլոյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան