14069 դիտում
13:04 17-03-2015
Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանին
Սերժ Սարգսյանն ինձ ասաց, որ որպես նախագահ, պաշտոնավարելու է մինչեւ 2018 թվականը, իսկ դա նշանակում է, որ խորհրդարանական ընտրություններին չի դառնալու պատգամավոր եւ ապացուցում է, որ ինքը ԱԺ նախագահ չի դառնալու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանի հետ մարտի 12-ին տեղի ունեցած հանդիպմանը և լրացնելով, որ հանդիպման նախաձեռնությունը եղել է իշխանություններինը։
Նա նաեւ ավելացրեց, որ ՀՀՇ-ն կտրականապես դեմ է կիսանախագահական կառավարման համակարգին, քանի որ միշտ կողմնակից են եղել խորհրդարանական կառավարման համակարգին:
«Այս կառավարման համակարգը կարող է դրական փոփոխություններ մտցնել երկրում։ Հետեւաբար` մենք գնացել ենք եւ ներկայացրել մեր տեսակետը: Այն է՝ մենք դեմ ենք կիսանախագահական համակարգին»,-ավելացրեց Արարատ Զուրաբյանը:
Նմանատիպ նյութեր
1891 դիտում
13:00 02-12-2014
ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին մի քանի հարց է հնչեցնում
7007 դիտում
16:14 02-08-2018
Երևանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է, իսկ Արարատ Զուրաբյանը կգլխավորի ՀՀՇ ցուցակը. Tert.am
Այս բաժնից
433 դիտում
15:33 18-10-2024
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են
391 դիտում
14:53 18-10-2024
Հաստատվել է ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը