Կողոպուտի և գողության մեղադրանքներով հետախուզվողը կամավոր բաժին է ներկայացել
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 16-ին, ժամը 11.30-ին, բաժին է ներկայացել 1964 թ. ծնված Վարդան Ս.-ն, որը մարտի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի /Կողոպուտը/ 3-րդ մասի 1-ին կետի և 177 հոդվածի /Գողություն/ 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]