20845 դիտում
22:29 17-03-2015
«ՃՈ տեսուչ-քննչական վարչության պետ» մենամարտում «նոկաուտի» ենթարկվեց քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 17-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակցի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակցի կողմից Մ.Վարդանյանը «նոկաուտի» է ենթարկվել, քանի որ իր ծառայողական ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/16/46381/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, վերջին տարիներին Կոտայքի մարզում եղել էին բազմաթիվ ավտոպատահարներ, որոնց մի մասը, ցավոք, ողբերգական ավարտ էին ունեցել:
Մի քանի դեպքերում էլ վթարի վայր ժամանած ՃՈ աշխատակիցներն ու հրշեջ-փրկարարները մահացած վարորդին հայտնաբերել էին ավտոմեքենայից դուրս , քանի որ մասնագետների կարծիքով, եթե վարորդը ամրագոտին կապած լիներ, ապա դուրս չէր շպրտվի:
Ֆոտոլրագրողը երեկ՝ մարտի 16-ին, լուսանկարների շարք էր արել, որում երևում էր, թե ինչպես է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը Երևանի Աճառյան փողոցում իր կողմից վարած Toyota մակնիշի 020 QC 01 համարանիշի ավտոմեքենայով երթևեկում առանց ամրագոտու, մինչդեռ իր կողմից ղեկավարած քննչական վարչությունում բազմաթիվ քրեական գործեր էին հարուցվել տեղի ունեցած ավտովթարների փաստով, որով քննչական վարչության պետն ու նրան ենթակա քննիչները մեղադրանքներ էին առաջադրել վարորդներին, այդ թվում՝ ամրագոտիները չկապելու պատճառով տեղի ունեցած վթարներով:
Մամուլում էլ հրապարակումներ էին եղել, որ Մ. Վարդանյանին հովանավորում է ինչ-որ բռնցքամարտիկ, ով նրան քննչական վարչության պետ նշանակելու համար միջնորդել էր Հայաստանի քննչական կոմիտեի թիվ մեկ պաշտոնյա Աղվան Հովսեփյանին:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ էր, որ եթե Ճանապարհային ոստիկանությունը վարչական պատասխանատվության ենթարկի՝ իրեն անպարտելի համարող քննչական վարչության պետին, ապա ճանապարհային երթևեկության կանոնները նա երբևէ չի խախտի և լայն ժպիտով չի փորձի արագ փակել ավտոմեքենայի մգեցված ապակին ու եթե մեկ անգամ ՃՈ աշխատակցի աշխատանքային փայտիկով «նոկաուտի» ենթարկվի, ապա երբեք չի համարձակվի խախտել երթևեկության կանոնները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+