211652_close_icon
views-count1623 դիտում article-date 17:45 17-03-2015

Առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Սևանում, Դիլիջանում, Վանաձորում, Ստեփանավանում, Մարտունիում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն: Առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր