211652_close_icon
views-count784 դիտում article-date 20:03 17-03-2015

Ամփոփվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության 2014 թ. գործունեության արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման եւ գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում պարզեցվել են կառուցպատման ընթացարակգերը, դրանով իսկ նվազեցվել են շինթույլտվության համար նախատեսվող քայլերը, ինչն իր հերթին կնպաստի շինարարության բնագավառում նոր ներդրումների ներգրավմանը: Մշակվել եւ ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ու դրանից բխող` մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթները: Նախարարի խոսքով՝ օրենքի ընդունմամբ կկարգավորվի Փոքր կենտրնի կիսակառույց օբյեկտների խնդիրը: Շարունակվել են ինչպես երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած, բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցողների ցուցակներում հաշվառված անձանց ծրագրի շահառու ճանաչելու, այնպես էլ բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրերի կնքման գործընթացները: Բացի այդ, նախորդ տարի աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման նպատակով բյուջեից տրամադրվել է 1,5 մլրդ դրամ: Ընթացքի մեջ են միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը եւ աղբավայրերի ստեղծմանն ուղղված ծրագրերին աջակցության աշխատանքները: Դրա հետ մեկտեղ, Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի եւ Միավորված ազգերի կազմակերպության-Հաբիթաթի հետ համագործակցության շրջանակում Երեւան քաղաքում 2014 թ. հոկտեմբերի 13-ին եւ 14-ին կազմակերպվել է «Քաղաքների պլանավորման, բնակարանային տնտեսության, էներգաարդյունավետության եւ աղետների ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» խորագրով միջազգային փորձագետների մասնակցությամբ աշխատաժողով եւ մեկնարկել են նախարարության համակարգմամբ իրականացվող «Երկրի նկարագիր» ծրագիրը, ինչպես նաեւ «Խելացի քաղաք» փորձնական ծրագիրը` ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի համար: Քննարկվել են նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարարության 2015 թվականի գործունեունեությանը, շինարարության ոլորտի խթանման ուղղությամբ նախատեսվող քայլերին առնչվող մի շարք հարցեր: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ շինարարության բնագավառը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում եւ գործադիրը տարբեր գործիքներով շարունակելու է օժանդակել ոլորտի ներկայացուցիչներին՝ ծրագրերն առաջ մղելու համար:

Նմանատիպ նյութեր