2156 դիտում
08:41 18-03-2015
Փակվել է 1999-ից գործող Սևանի բժշկական ուսումնարանը և դրա Վարդենիսի մասնաճյուղը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ օրինական լիցենզիա չունենալու հիմնավորմամբ, երկու օր առաջ փակվել է Սևանի բժշկական ուսումնարանը և դրա Վարդենիսի մասնաճյուղը: Այս ուսումնական հաստատությունները գործում են 1999 թվականից: Մինչև 2013թ. հունիսը Սևանի ուսումնարանը և նրա մասնաճյուղը գտնվել են ՀՀ առողջապահության նախարարության վերահսկողության տակ, իսկ 2013-ի հունիսից ուսումնական այդ հաստատություններն անցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության վերահսկողության ներքո: Հենց այս փոփոխությունից հետո էլ Սևանի ուսումնական հաստատությունում ստուգումներ են անցկացվել, և պարզվել է, որ նրա փաստաթղթերը օրենսդրությանը չեն համապատասխանում ու, ի վերջո, որոշվել է փակել այն: Իսկ ինչ պետք է լինի ուսումնարանի սաների ու շրջանավարտների հետ, որոնք, ըստ էության, կեղծ դիպլոմներ են ստացել, հայտնի չէ:
Ի վեջո, ուսանողը որտեղի՞ց պետք է իմանար, որ մեկուկես տասնամյակից ավել գործող ուսումնական հաստատության փաստաթղթերը նորմալ վիճակում չեն: Փաստն այն է, որ ուսումնական հաստատությունը տարիներ շարունակ գործել է, և մարդիկ գնացել, այնտեղ ընդունվել են, վճարել են, որպեսզի ուսում ստանան, այնուհետև մասնագետ դառնալով՝ հասարակության մեջ իրենց տեղն ու դիրքը զբաղեցնեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2971 դիտում
15:21 25-10-2018
«Աբովյան» ՔԿՀ-ում գործող հատուկ արհեստագործական պետական ուսումնարանը լուծարվեց
1968 դիտում
22:23 21-04-2016
«Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարանը» արդեն կայացած կառույց է. Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյան
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»