Թունիսում զինյալները հարձակվել են թանգարանի վրա. կա 19 զոհ
Թունիսում երեք զինյալներ հարձակվել են Կառավարության շենքի, ապա թանգարանի վրա, ինչի հետեւանքով 19 զբոսաշրջիկ է մահացել: Մի քանի տուրիստներ էլ պատանդ են վերցվել, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել:
Կառավարության շենքը գրավել զինյալներին չի հաջողվել: Անվտանգության աշխատակիցները պատասխան կրակ են բացել եւ սպանել երկու զինյալի: