211652_close_icon
views-count5973 դիտում article-date 08:46 19-03-2015

ՀԷՑ-ը գնվել է «Տաշիր գրուպ» ընկերության կողմից. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների, ռուսական «Ինտեր ՌԱՕԵԷՍ»-ի կազմում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցերում»՝ ՀԷՑ-ում, ռուսական կողմի հրահանգով այս օրերին որևէ գործարք տեղի չի ունենում և «ընդունում-հանձնում» է ընթանում: Մեր աղբյուրները հայտնում են, որ ՀԷՑ-ը գնել է «Տաշիր գրուպ» ընկերությունը, որի սեփականատերը ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանն է: ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը երեկ թերթի թղթակցին ասել է, թե չի հաստատում այդ տեղեկությունները: Հարցին՝ կարո՞ղ է պարզապես տեղյակ չէ, Սարջանյանը պատասխանել է, որ ինքը ինֆորմացիա չունի: «Հայաստանի բաշխիչ էլեկտրական ցանցեր» ընկերությունը հսկայական պարտքեր ունի, նրա միայն վարկային պարտավորությունները 220 միլիոն դոլար են կազմում, իսկ մյուս ձեռնարկություններին ունեցած պարտքերը 16 միլիարդ դրամ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր