211652_close_icon
views-count976 դիտում article-date 11:11 19-03-2015

Իրանի հետ միջուկային հարցով բանակցությունները կարող են վերսկսվել մարտի վերջին

Իրանական միջուկային հարցով բանակցությունների հաջորդ փուլը կարող է անցկացվել մարտի 25-ին կամ 26-ին: Այդ մասին հայտնել է բանակցող կողմերի ներկայացուցիչներից մեկը: «Չի բացառվում, որ եթե մինչև մարտի 19-ը վերջնական համաձայնագիրը չկնքվի, ապա հաջորդ փուլը կկայանա մարտի 25-26-ին»,-մեջբերում է Tass գործակալությունը աղբյուրի խոսքը: Բանակցությունների հաջորդ փուլը սկսվելու է ԱՄՆ-ի և Իրանի երկկողմ հանդիպումով, այդ թվում՝ արտգործնախարարների մակարդակով, այնուհետ գործընթացին կմիանան «Վեցյակի» անդամ երկրների ներկայացուցիչները: Ամենայն հավանականությամբ հանդիպումները կանցկացվեն Շվեյցարիայում:

Նմանատիպ նյութեր