211652_close_icon
views-count1349 դիտում article-date 16:21 10-07-2015

Վիեննայում վերսկսվել են Իրանի միջուկային հարցով բանակցությունները. իրանական կողմը կառուցողական է գնահատում դրանք

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Վիեննայում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ այսօր անցկացրած հանդիպումը գնահատել է կառուցողական, հաղորդում է Ria Novosti-ն: Նրա խոսքով՝ հանդիպմանը քննարկված ամենակարևոր հարցը եղել է այն, թե ինչպես իրանական միջուկային խնդրի շուրջ հասնել համապարփակ համաձայնագրին: Նախօրեին հայտնի էր դարձել, որ բանակցությունների ներկայիս փուլը երկարաձգվում է անորոշ ժամանակով: ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ կողմերը մտադիր են չշտապել և միասին կաշխատեն համաձայնագրի վերջնական տեքստի մշակման վրա: Միևնույն ժամանակ ընդգծել էր, որ այդ գործընթացը չի կարող հարատև լինել:

Նմանատիպ նյութեր