211652_close_icon
views-count6172 դիտում article-date 11:33 19-03-2015

Հայտնի են Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի մասնակից թիմերը. տեսանյութեր

Իսպանական «Բարսելոնան» և իտալական «Յուվենտուսը» դուրս եկան Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ: Կատալոնացիները 1/8 պատասխան խաղում սեփական դաշտում հաղթեցին «Մանչեսթր Սիթիին» 1:0 հաշվով: Խաղի 31-րդ րոպեում գոլի հեղինակ դարձավ Իվան Ռակիտիչը, իսկ 78-րդ րոպեում տուգանայինը չկարողացավ իրացնել Սերխիո Ագուերոն: 1/8-ի մեկ այլ խաղում «Յուվենտուսը» հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» 3:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Կառլոս Եվեսը և ևս 1 գոլի հեղինակ՝ Ալվարո Մորատան: 1/4 եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 20-ին՝ Շվեյցարիայի Նեոն քաղաքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր