211652_close_icon
views-count702 դիտում article-date 14:52 19-03-2015

Եմենի Ադեն քաղաքի օդանավակայանը փակվել է ռազմական գործողությունների պատճառով

Եմենի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Ադենի օդանավակայանը փակվել է մոտակայքում սկսված շիա-հուսիթ ապստամբների և Սանայից փախած նախագահ Մանսուր Հադիի կողմնակիցների միջև տեղի ունեցող հակամարտությունների պատճառով: Ըստ ականատեսների՝ փոխհրաձգություն է տեղի ունենում օդանավակայանի տարածքում: Ադենից Կահիրե թռչող ինքնաթիռի ուղևորները տարհանվել են: Նշենք, որ հուսիթները երկու ամիս առաջ գրավել էին Սանան՝ իրենց հսկողության տակ վերցնելով կառավարական շենքերը, իսկ նախագահ Հադիին հաջողվել էր այն ժամանակ փախչել Ադեն:

Նմանատիպ նյութեր