211652_close_icon
views-count3224 դիտում article-date 16:12 08-08-2016

Ստամբուլի օդանավակայանը ահաբեկչության սպառնալիքի պատճառով փակվել է

Ահաբեկչության սպառնալիքի պատճառով փակվել է Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը, գրում է թուրքական Sabah թերթը։ Ներկա պահին օդանավակայանի տարածքում աշխատում են ականազերծողների ջոկատները։ Ահազանգը օդանավակայանի ղեկավարությունը ստացել է մի քանի ժամ առաջ, այն, որ պայթուցիկ սարք է անցկացվել։ Հիշեցնենք, որ նույն օդանավակայանում հունիսի 28-ին իրականացրած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել էր 45, վիրավորվել՝ 239 մարդ։

Նմանատիպ նյութեր