1708 դիտում
09:44 20-03-2015
ՍԴ նախագահը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքը. Ժողովուրդ
Ժողովուրդ թերթը գրում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գույքի և եկամուտների մասին 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա անցած տարվա տարեկան եկամուտը կազմել է 13 միլիոն 503 հազար դրամ և հազար 440 եվրո: Այդ գումարից 12 միլիոն 498 հազար դրամը Գագիկ Հարությունյանի, որպես ՀՀ ՍԴ նախագահի, ստացած աշխատավարձն է, մնացած գումարը ևս ներկայացված է որպես աշխատավարձին հավասարեցված եկամուտ: ՍԴ նախագահը իր պաշտոնեական գործունեությունից բացի՝ իրավունք ունի զբաղվելու միայն մանկավարժական և գիտական վճարովի աշխատանքով:
Ի դեպ, ՍԴ նախագահն իր հայտարարագիրը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել փետրվարի 19-ին, իսկ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախորդ տարվա եկամուտների հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1464 դիտում
11:00 19-03-2019
Նախագահ Սարգսյանը ստորագրել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը
Այս բաժնից
961 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1237 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2521 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ