3018 դիտում
11:31 20-03-2015
Հայ զինվորը փաստորեն գիտակցում է, որ իր վրա կրակում են ռուսական զենքից. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է, որ երեկ առավոտյան կրկին կտրուկ լարվել էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում, ինչի հետևանքով, ըստ պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանական դիվերսիոն փորձը կանխելու հայկական կողմը ունեցել է 3 զոհ և 4 վիրավոր: Ըստ այդ հաղորդագրության՝ ադրբեջանական ջոկատը ոչնչացվել է: Սակայն դա, իհարկե, մեղմ ասած՝ շատ փոքր մխիթարություն է այն ցավի, որ մենք ունենում ենք յուրաքանչյուր հայ զինվորի կորստի համար: Իսկ այս անգամ մենք կորցրել ենք 3 զինվոր:
Լարվածության հերթական դրսևորումը առանձնահատուկ բնույթ է կրում այն պատճառով, որ ըստ էության այն հաջորդել է Երևանում Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, որ վերաբերում էր Ադրբեջանին վաճառվող ռուսական զենքին: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այդ խնդիրը պետք է լուծվի, այլապես վատ կանդրադառնա հայ-ռուսական հարաբերության վրա, և որ հայ զինվորը փաստորեն գիտակցում է, որ իր վրա կրակում են ռուսական զենքից:
Այս՝ իրականում աննախադեպ հայտարարությանը, փաստորեն, հաջորդեց հերթական միջադեպը շփման գծում, ինչն ուղղակի կամ անուղղակի կարող է հանդիսանալ Սերժ Սարգսյանի հայտարարության պատասխանը:
Մինչդեռ ինքնին հասկանալի է, որ Ադրբեջանը նման բանում շահագրգռված լինել չէր կարող, և ուրեմն եթե գնացել է նման քայլի, ապա պարզապես համաձայնեցնելով Ռուսաստանի հետ և վստահ լինելով, որ Ռուսաստանը դա չի դիտարկելու որպես հարված Հայաստանի հանդեպ Կրեմլի դիրքերին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
8864 դիտում
13:50 25-07-2021
Երասխում կրակում են, Կութում կրակում են, նախագահը գնացել է Տոկիո օլիմպիական խաղեր նայելու. Հրանտ Բագրատյան
Այս բաժնից
961 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1237 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2521 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ