211652_close_icon
views-count17349 դիտում article-date 15:22 20-03-2015

Գլխի շրջանում ծանր վիրավորված զինծառայող 20-ամյա Սամվելը սպորտսմեն է. սպասում են՝ եղանակը բարելավվի, որ ուղղաթիռով տեղափոխեն Երևան

Երկրի սահմանների պաշտպանության ժամանակ գլխի շրջանում ծանր վիրավորում ստացած զինծառայողներից մեկը, ով այս պահին գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում, 20-ամյա Սամվել Հակոբյանն է: Ծնողները, հարազատները եւ համագյուղացիները լուրն իմանալուն պես մեկնել են Արցախ եւ սպասում են, որպեսզի եղանակը բարելավվի, որ Սամվելին ուղղաթիռով տեղափոխեն Երեւան: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արեւաբույրի գյուղապետ Մարտին Ավետիսյանը: Նա պատմեց, որ Սամվելը մարզիկ է և մինչեւ ծառայության մեկնելը զբաղվել է քիքբոքսինգով ու հաջողություններ ունեցել մարզաձեւում՝ հույս հայտնելով, որ այս ծանր փուլն էլ կհաղթահարի: Ամբողջ հարազատությունը, գյուղը եւ հայ ժողովուրդն աղոթում է նրա եւ մյուս վիրավորների համար: Սամվելը իրենից փոքր մեկ եղբայր եւ մեկ քույր էլ ունի, եղբայրը նույնպես ծառայում է հայոց բանակում: Մինչ այդ հայտնել էինք, որ երեկ՝ մարտի 19-ին, լարված իրավիճակ է եղել ԼՂՀ-ի և Ադրբեջանի սահմանին և հայկական կողմը ունի զոհեր: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից էլ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնել էին, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը(1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողներից 4-ը հոսպիտալացվել են, նրանցից 3-ը ժամկետային զինծառայողներ են, իսկ 1-ը՝ սպա: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նա նշել էր, որ 2 զինծառայողների վիճակը ծայրահեղ ծանր է, և այս պահին նրանք տեղափոխման ենթակա չեն, իսկ մյուս 2-ին, որոնց վիճակը ծանր կայուն է գնահատվում, կտեղափոխեն Երեւան:

Նմանատիպ նյութեր