211652_close_icon
views-count3844 դիտում article-date 21:44 20-03-2015

Համերգ՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մարտի 20-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում, տեղի ունեցավ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» երգչախմբի համերգը: Համերգին մասնակցում էին հոգևորականներ, ուսանողներ, հավատացյալներ, հոգևոր երգը գնահատողներ: Համերգին բարձր կատարողականությամբ հնչեցին հոգևոր և աշխարհիկ խմբերգեր, դաշնակահար` Ռուզաննա Գրիգորյանի կատարմամբ: «Հավատամք» քառաձայն երգչախմբի խմբավար` Րաֆֆի Միքայելյանը շուտով մեկնելու է ԱՄՆ` ուսումը շարունակելու և այս համերգը, կարծես, հրաժեշտի համերգ եղավ: - Տարիներ շարունակ «Հավատամք»-ը տարբեր բեմերում հնչեցրել է հայ հոգևոր երգը բարձր մակարդակով և մրցանակային տեղեր զբաղեցրել: Կարծում եմ «Հավատամք»-ը հավատարիմ կմնա իր սկզբունքներին և նույն ոգով կշարունակի իր ճանապարհը: Շնորհակալություն եմ հայտնում Րաֆֆի Միքայելյանին` բարձր մակարդակով իր մասնագիտական կարողությունները ներդնելու համար, ասաց «Հավատամք» հոգևոր միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+

Նմանատիպ նյութեր