23514 դիտում
10:20 21-03-2015
Մեկուսացած գյուղից, աշխարհից, երկրից. Վանո Սիրադեղյանի տանը. տեսանյութ. yerkir.am
Մթնշաղ է, նախորդ օրվա անձրևը սրբել է գյուղի ասֆալտապատ փողոցների փոշին, իսկ հողե ճանապարհները` պատել ցեխով, գրում է [url=http://www.yerkir.am/am/news/82337.htm]yerkir.am[/url]-ը: Մեքենան դժվարությամբ է հաղթահարում ադրբեջանական սահման տանող նեղլիկ ճանապարհը: Առջևում եղևնիներ են, շուրջբոլորը` հատուկենտ տներ: Տավուշի սահմանամերձ Կոթի գյուղն է` Հայաստանի հողե թերակղզին: Մինչ մութն ընկնելը պիտի հասնենք գյուղի վերջում մեկուսացած տանը: Շտապում ենք դանդաղ, տարակուսում ու կատակում. «Տեսնես Վանոն տա՞նն է»:
Մոտենում ենք տան բակին: Ցանկապատի դռան դիմաց խորհրդային «Վիլիս» է կանգնած, ցանկապատի դուռը փակ է, իսկ պատուհաններից լույս չի նշմարվում: Մի քանի անգամ ձայն ենք տալիս, արձագանքող չկա: Տանտիրոջ իրավունքով խմբի տղաներից մեկը ցատկում է ցանկապատից այնկողմ ու բացում դուռը: Մտնում ենք բակ: Կարեկցանքով նայում եմ Վանո Սիրադեղյանի հայրական տան մաշված պատերին: Նայում եմ ու մտաբերում գրողի « Գառ-ախպերիկ» պատմվածքի տողերը. «Տունը կարեկցանքով մեկուսացված էր գյուղի գործնական անցուդարձից»: Անկոչ հյուրերի աղմուկից տանտերը դուրս է գալիս: 80-ամյա Սերյոժա Սիրադեղյանն է`Վանոյի ավագ եղբայրը: Կնոջ հետ տասնամյակներ է, ինչ ապրում է այս տանը: Սերյոժան ժամանակին շինարար է եղել, հետո` վարորդ, Խորհրդային միության տարիներին աշխատել է Երևանի կաուչուկի գործարանում: Այն ժամանակ Կոթին Շավարշավան էր կոչվում` Խորհրդային Հայաստանի ներքին գործերի նախարար Շավաշ Ամիրխանյանի անունով: Հետո` անկախացումից հետո, այդ պաշտոնին պիտի հասներ Ամիրխանյանի համագյուղացին` Վանո Սիրադեղյանը: Եղբոր պատմելով` Վանոն Երևանում ապրելու տարիներին հաճախ էր գալիս Կոթի, հիմնականում` սար: Գալիս էր մենակ, երբեմն` ընկերների հետ: Վերջին անգամ Կոթի էր եկել առաջին նախագահի հետ:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.yerkir.am/am/news/82337.htm]կայքում[/url]:
[img]/ups/images/0254411001426914632835207.jpg[/img][img]/ups/images/0690558001426914635825140.jpg[/img][img]/ups/images/0114345001426914637108032.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4546 դիտում
11:04 13-11-2021
Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է. ծնունդդ շնորհավոր՛ր, Վանո Սիրադեղյան
50486 դիտում
15:54 05-09-2015
Ինչո՞ւ է վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել Վանո Սիրադեղյանի ծննդավայր Կոթի գյուղ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
41477 դիտում
12:43 13-11-2015
Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է. ՇՆՈՐՀԱՎՈՐ. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1012 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1060 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
766 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան