211652_close_icon
views-count955 դիտում article-date 14:04 21-03-2015

Լոզանում ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը

Լոզանում առանց զգալի արդյունքների է ավարտվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը, որին մասնակցել են Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։ Ջոն Քերին, սակայն, դրանք անվանել է կառուցողական և արդյունավետ։ Իր հերթին Զարիֆը նշել է, որ պատվիրակության մյուս անդամների հետ կվերադառնա Լոզան, որպեսզի մյուս շաբաթ ավարտին հասցնեն բանակցությունները։ Ջոն Քերին այսօր Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների հետ կքննարկի Թեհրանի հետ բանակցությունների ընթացքը։

Նմանատիպ նյութեր