211652_close_icon
views-count2374 դիտում article-date 11:00 22-03-2015

Զինվորների ուխտը՝ Խոր Վիրապում. լուսանկարներ

Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի զինծառայողները, իրենց հոգևոր սպասավոր՝ Վոլոդյա սարկավագ Նաջարյանի նախաձեռնությամբ, և հրամանատարական կազմի անմիջական մասնակցությամբ՝ «Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ»-ի մի շարք ուսանող-ուսանողուհիների հետ միասին, ուխտագնացություն կազմակերպեցին «Խոր Վիրապ» վանական համալիր: Օրը նշանակալի էր յուրաքանչյուր հավատացյալ հայորդու համար, քանի որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում էր Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայրապետի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օրը, որտեղ երանելի հայրապետը մնաց 13 տարի և անասելի զրկանքներով ու տանջանքներով, անսասան մնաց իր հավատքի և Քրիստոս Աստծուն Տեր խոստովանելու մեջ: Այս գիտակցությամբ՝ զինվորները ուսանողների հետ միասին, ուխտեցին ծնկաչոք խնդրելու Հայրապետի բարեխոսությունը հայրենի սահմանների անառիկության, երկրի խաղաղության, նահատակ զինվորների հոգիների հանգստության, և վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար: Զինվորներն ու ուսանողները ծանոթացան Հայրապետի կյանքին, վանքի պատմությանը, Եկեղեցու բազմամարդ լինելու պատճառով դրսից մասնակիցը դարձան նաև Սուրբ և Անմահ պատարագին: Գրիգոր Լուսավորչի գբում զինվորները հոգևոր սպասավորի հետ միասին ծնկաչոք «Տեր ողորմեա» շարականը երգեցին: Վանքում ուխտավոր հոգևորականներից օրհնություն ստանալով զինվորներն ու ուսանողները շարունակեցին իրենց ուխտագնացությունը Արարատի Սուրբ Հակոբ Եկեղեցի, որտեղ Տեր Դավիթ քահանա Սահակյանը ներկաներին ներկայացրեց Եկեղեցու պատմությունը և Իր օրհնությունը տալով, քաջալերեց ավելի եռանդով ծառայելու և պահպանելու հայրենի սահմանները անօրեն հակառակորդից, որը երբեք չի փոխվել, իսկ երիտասարդ ուսանողներին Եկեղեցի հաճախ մտնելու, անդամագրվելու կո՛չ ուղղեց: Ուխտագնացության հաջորդ հանգրվանը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանն էր, որտեղ թանգարանի աշխատակիցը հանգամանալից ներկայացրեց թանգարանում ներկայացվող յուրաքանչյուր մասունք, պատասխանելով զինվորների և ուսանողների հարցերին: ՀՀ ՊՆ N Զորամասի հոգևոր սպասավոր՝ Վոլոդյա սարկավագ Նաջարյան Լուսանկարները՝ Հայարփի Կարեյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր