3022 դիտում
18:04 17-06-2019
Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվեց Խոր Վիրապում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Խոր Վիրապում Գրիգոր Լուսավորչի կանթեղից հանդիսավորությամբ վառվեց Համահայկական խաղերի ջահը: Այն վառեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նա նշեց, որ սպորտը միջոց է՝ համախմբելու հայությանը:
Ջահի հետ փոխանցվեց հայոց հզոր թագավորների պատգամը՝ այն է.«Շենացնենք երկիրը՝ ի հեճուկս թշնամիների: Հաղթահարենք յուրաքանչյուր փորձություն, որ այլևս չկրկնվի անցյալը»:
Խոր Վիրապը մարդաշատ էր: Հանդիսավոր արարողությամբ հիացող մարդիկ, որոնց մեջ նաև արտերկրից ժամանած մեր հայրենակիցներն էին և օտարերկրյա հյուրեր, երեխաներ, տպավորված էին:
Ժողովրդի այսպիսի արձագանքը ևս մեկ անգամ հաստատում է՝ Համահայկական խաղերի առաքելեւթյունն առավել քան նպատակին է ծառայում. միասնության, սիրո և ուժի սերմանում և դրսևորում է սա:
Համահայկական խաղերի խորհրդանշական երեք ջահ է նախատեսված վառել այս անգամ: Մեկն օրերս վառվեց Արևմտյան Հայաստանում՝ Մուսա լեռան ստորոտին, երկրորդը վառվեց այստեղ՝ Խոր Վիրապում, իսկ երրորդը մի քանի օրից կվառվի Արցախում՝ Տիգրանակերտում: Այնուհետև օգոստոսի 6-ին՝ Համահայկական 7-րդ խաղերի հանդիսավոր բացման օրը, դրանք կմիանան Ստեփանակերտում՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետություն- Արցախ- Սփյուռք ամբողջությունը:
Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2860 դիտում
18:12 25-06-2019
Տիգրանակերտում վառվեց Համահայկական 7-րդ խաղերի երրորդ ջահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3148 դիտում
19:22 08-05-2015
Արցախում վառվեց Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը
2374 դիտում
11:00 22-03-2015
Զինվորների ուխտը՝ Խոր Վիրապում. լուսանկարներ
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»