211652_close_icon
views-count15884 դիտում article-date 12:10 22-03-2015

Վրաստանի քաղաքացին Երեւանում «Մերսեդես»-ով բախվել է 3 ավտոմեքենայի, իսկ հետո` վրաերթի ենթարկել Հ2 հեռուստաընկերության աշխատակցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մարտի 22-ին, Երեւանում տեղի ունեցած ավտովթար-վրաերթի փաստով: Ժամը 00:15-ի սահմաններում Կիեւյան եւ Օրբելի փողոցների խաչմերուկում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 49-ամյա Գարի Բադալյանը իր վարած «Մերսեդես Վիտո» մակնիշի BC-124 BD համարանիշի միկրոավտոբուսով ընդհարվել է Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի բնակիչ, 23-ամյա Աշոտ Ղազարյանի վարած «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 84 OQ 084 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետեւ Գ. Բադալյանն ընդհարվել է Երեւանի բնակիչ, 42-ամյա Պարույր Ալեքսանյանի վարած «Մերսեդես» մակնիշի 19 SS 643 համարանիշի ավտոմեքենային, իսկ հետո վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Երեւանի բնակիչ, 36-ամյա Դավիթ Արայանին: Վթարի հետեւանքով Դ. Արայանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդներից Ա. Ղազարյանն աշխատում է «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ում որպես առաքիչ, Պ. Ալեքսանյանը. «Բ 2 Բ ՏՈՒՐ» ՍՊԸ-ում տնօրեն, իսկ վրաերթի ենթարկված Դ. Արայանը աշխատում է Հ2 հեռուստաընկերությունում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր