211652_close_icon
views-count974 դիտում article-date 20:28 23-03-2015

Շարունակվում են նախարար Հ. Հակոբյանի հանդիպումները Ավստրալիայում

Մարտի 23-ի առավոտյան նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՅԴ ղեկավար Հայկ Կայսերյանի, Հայ դատի հանձնախմբի նախագահ Գրեգ Սողոմոնյանի և գրասենյակի գործադիր տնօրեն Վաչե Կահրամանյանի հետ: Քննարկվել են համայնքային, ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում ընդունված հայտարարության ուղենշային դրույթների հետ կապված հարցեր: Այնուհետև Հ. Հակոբյանն այցելել է Ռայդ քաղաք, որտեղ հանդիպել է հայ տարեցների խմբի հետ: Հանդիպմանը ներկա են եղել 65-ից բարձր տարիք ունեցող շուրջ 110 տարեց, Հայկազուն Սրբազանը, քաղաքային խորհրդի անդամ Սարգիս Յեդելյանը և այլք: Ողջունելով ներկաներին, նախարարը երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր հաղթահարելով բազում դժվարություններ ու խոչընդոտներ՝ օտար ափերում կարողացել են հայ մնալ և հայության լավագույն որակներով ներկայանալ աշխարհին: Այնուհետև, նախարարը Սարգիս Յեդելյանի ուղեկցությամբ շրջել է Ռայդի քաղաքապետարանում:

Նմանատիպ նյութեր