Աննա Հակոբյանի կարևոր հանդիպումները Շվեյցարիայում․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել։
Երեկ նա մասնավորապես հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարների և անդամների հետ: Աննա Հակոբյանը ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» արշավը, «Իմ քայլը» և «City of smile» հիմնադրամների գործունեությունը և նպատակները: Նա նշել է, որ մեծ նպատակ ունեն Հայաստանում տարածաշրջանում քաղցկեղի դեմ պայքարի առաջին մեծ կենտրոնը ստեղծել:
«Շնորհավորում եմ Ձեզ այն փայլուն հաղթանակի կապակցությամբ, որ կատարվեց գարնանը: Պետք է փաստեմ, որ այսօր, առավել քան երբևէ մեր երկու երկրները մոտ են իրար: Ձեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունը կրթական ու գիտակցության բարձր մակարդակի արդյունք էր, որ խաղաղ ճանապարհով կարողացաք արձանագրել այդ փոփոխությունները»,֊ ասել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Դոմինիկ դե Բումանը հավելելով, որ այս հանդիպումն էլ կարող է համարվել հարաբերությունների վերածնունդ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]