211652_close_icon
views-count2317 դիտում article-date 07:39 24-03-2015

ՀԷՑ-ը առաջարկելու է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ըստ որոշ տեղեկությունների, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը առաջիկա մեկ ամսվա ընթացքում դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով: Հայտնի չէ որքան կառաջարկի բարձրացնել սակագինը ՀԷՑ-ը, բայց ՀԾԿՀ-ն, ամենայն հավանականությամբ, էլեկտրաէներգիան կթանկացնի 5-7 դրամով: Դրա հետևանքով ներկայում գործող սակագինը (ցերեկայինը) 42 դրամից կդառնա 47-49 դրամ: Այսպիսով էլէներգիան Հայաստանում կթանկանա շուրջ 15-16%-ով: էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է նրանով, որ մեր էներգետիկ ողջ համակարգում ստեղծվել է ծայրահեղ իրավիճակ: Ամբողջ համակարգը մինչև կոկորդը թաղված է պարտքերի մեջ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝ այս տարվա սկզբին հրապարակած տվյալների համաձայն, էներգետիկ համակարգի պարտքերը արդեն 600 միլիոն դոլարի են հասնում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր