3291 դիտում
10:03 24-03-2015
Աուդիտի արդյունքում Սամվել Կարապետյանը վերջնական պետք է որոշի՝ գնո՞ւմ է ՀԷՑ-ը, թե ոչ. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի մասնագետները ներկայումս ուսումնասիրում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնտեսական դրությունը: Դեռեւս անցած տարվա կեսից հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ը հարյուրավոր միլիոն դոլարների պարտքեր ունի, ստույգ թիվը չի հրապարակվում, ըստ լուրերի՝ այն կազմում է 300-ից մինչեւ 500 միլիոն դոլար: Աուդիտի արդյունքում Սամվել Կարապետյանը վերջնական պետք է որոշի՝ գնո՞ւմ է ՀԷՑ-ը, թե ոչ:
Աուդիտի արդյունքները հայտնի կլինեն սեպտեմբերին, այդ ժամանակ էլ կորոշվի գործարքը կկայանա, թե ոչ: Առավել հավանական է, որ գործարքը կկայանա, քանի որ ՀԷՑ-ի ներկայիս սեփականատիրոջ` Ռուսաստանի կողմից ուղարկված կառավարիչներն այդ ընկերությունից «քաշել-տարել» են այն ամենը, ինչը հնարավոր է: Այսինքն՝ ՀԷՑ-ը ներկայումս ռուսների համար բեռ է դարձել, որովհետեւ «տանելու» բան չի մնացել, մինչդեռ անհրաժեշտ է «կառավարել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
10095 դիտում
10:12 13-03-2021
Տնտեսական կայունություն՝ ուսուցիչների աշխատավարձերի կրճատման գնո՞վ. «Ժողովուրդ»
5815 դիտում
10:37 10-04-2015
ՀԷՑ-ը գնելու համար Սամվել Կարապետյանը նախապայման է առաջ քաշել. Ժողովուրդ
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»