904 դիտում
13:40 24-03-2015
Ղազախստանն առաջարկում է իր տարածքն օգտագործել ռուսական գազը Չինաստան հասցնելու համար
Ղազախստանը Ռուսաստանին առաջարկել է իր տարածքն օգտագործել Չինաստան ռուսական գազի փոխադրման համար: Այս մասին գրում է «Коммерсантъ» թերթը՝ հղում անելով «Казмунайгаз» ընկերության ղեկավար Սայաթ Մինբաևին:
Մինբաևի խոսքով՝ առաջարկվել է օգտագործել Բուխար-Ուրալ և Բոզոյ-Չիմքենթ գազատարները: Վերջինը միացված է Միջին Ասիա-Չինաստան գլխավոր գազատարին, որով գազը Թուրքմենստանից հասնում է Չինաստան: Մինբաևի խոսքով՝ անհրաժեշտ է միայն տեղադրել կոմպրեսոր կայաններ, որպեսզի բարձրացվի գազատարում ճնշումը:
Առայժմ «Газпром»-ը որևէ մեկնաբանություն չի արել առաջարկի շուրջ: Ընկերության աղբյուրը հայտնել է, որ ռուսական կողմին այնքան էլ ոգևորիչ չի թվացել ղազախական կողմի առաջարկը:
Նմանատիպ նյութեր
1048 դիտում
22:02 03-01-2025
Չինաստան այցը հանրապետության ապագան է․ Լուկաշենկոն նախագահական ընտրություններից առաջ կայցելի Չինաստան
10299 դիտում
09:59 21-10-2017
Գազը ՀՀ սպառողին հասցնելու ճանապարհին «Գազպրոմը» «փայ է մտնում»` դառնալով գնի բարձրացման պատճառ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
976 դիտում
23:56 25-01-2025
ԱՄՆ-ը դադարեցրել է գենդերային չեզոք «X» նշանով անձնագրերի տրամադրումը
958 դիտում
23:35 25-01-2025
Տուսկի սպառնալիքները ցույց են տալիս, թե ինչ արժե արևմտյան ժողովրդավարությունը․ Զախարովա
904 դիտում
20:57 25-01-2025
Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջ