11895 դիտում
16:28 26-01-2022
«Եթե Բելառուսը թույլ տա իր տարածքն օգտագործել Ուկրաինայի վրա հարձակման համար, ապա կբախվի ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների արագ և վճռական պատասխանին». Պետդեպ
Tert.am-ը գրում է. Վաշինգտոնը տեղեկացրել է Մինսկին, որ վերջինս կբախվի Արևմուտքի արագ և վճռական պատասխանին, եթե թույլ տա իր տարածքն օգտագործել Ուկրաինայի վրա հարձակվելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանի Դաշնությանն ենք պարզ հայտնել ծանր գնի մասին, որը կարող են իրենց վրա կրել առաջ շարժվելու դեպքում, վերջին օրերին մենք նաև հասկացրել ենք Բելառուսին, որ եթե նա թույլ տա իր տարածքն օգտագործել Ուկրաինայի վրա հարձակման համար, ապա կբախվի Միացյալ Նահանգների և մեր դաշնակիցների ու գործընկերների արագ և վճռական պատասխանին»,-ասել է Փրայսը:
Փրայսի խոսքով՝ նման իրավիճակում ՆԱՏՕ-ն կարող է դաշինքի ուժերը համալրել Բելառուսին սահմանակից երկրներում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3817 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
955 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
1471 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն