211652_close_icon
views-count672 դիտում article-date 14:08 24-03-2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո Գերմանիայի Կարլսռուհե քաղաքում

Մարտի 21-ին Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի թանգարանի շենքում` Կարլռուհեի պատմական ամրոցում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո: Միջոցառումը կազմակերպվել էր Կարլսռուհեի քաղաքապետարանի, Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկու, Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի Առաջնորդարանի կողմից: Միջոցառումը սկսկվեց ամրոցի մուտքի առջև մոմավառության արարողությամբ և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի Առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի աղոթքով: Ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին Կարլսռուհեի փոխքաղաքապետ Յան Քոյֆլայնը և Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը: Ելույթով հանդես եկավ Բոխումի համալսարանի պրոֆեսոր Միհրան Դաբաղը: Գերմանաբնակ հայ ջութակահար Անի Աղաբեկյանը և օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցը ներկաների համար կատարեցին Կոմիտասի, Բաբաջանյանի, Ռախմանինովի ստեղծագործությունները:

Նմանատիպ նյութեր