211652_close_icon
views-count1362 դիտում article-date 11:56 04-06-2014

Էրդողանը CNN-ին մեղադրել է լրտեսության մեջ. ԱՄՆ Պետդեպը հերքում է մեղադրանքը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում մեղադրել է CNN հեռուստաընկերությանը լրտեսության մեջ: Էրդողանի պնդմամբ՝ CNN-ի թղթակիցները նպատակային կրքերը բորբոքել են, ինչը և բերել է շաբաթ օրը՝ մայիսի 31-ին, Ստամբուլի Թաքսիմ հրապարակում զանգվածային անկարգությունների և արյունալի հետևանքների: «Միջազգային լրատվամիջոցները, որոնք Ստամբուլ էին ժամանել՝ սադրիչ և ուռճացված ռեպորտաժներ ստեղծելու համար, ձեռնունայն են մնացել»,-ասել է Թուրքիայի վարչապետը: Միևնույն ժամանակ ԱՄՆ Պետդեպը հայտարարություն է տարածել, որում հերքում է ամերիկացի լրագրողների հասցեին հնչեցրած Էրդողանի մեղադրանքները: Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆի խոսքով՝ CNN-ը անկախ և անկողմնակալ ու անշահախնդիր հեռուստաալիք է: «ԱՄՆ-ը պաշտպանում է Թուրքիայում խոսքի ազատությունը, որը թույլ է տալիս ամերիկացի լրագրողին լուսաբանել այդ երկրում ընթացող իրադարձությունները»,-ասել է Հարֆը:

Նմանատիպ նյութեր