1425 դիտում
14:39 25-03-2015
Արմեն Աշոտյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ
Աշխատանքային այցով Սյունիքի մարզ այցելած ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղեկցությամբ, Գորիսում հանդիպում է ունեցել մարզի կրթության ոլորտի պատասխանատուների հետ, որի ընթացքում խոսել է մարզի դպրոցներում վերջին շրջանում կատարված աշխատանքների և ներդրվող նոր ծրագրերի մասին:
Պատասխանելով ներկաների հարցերին` Արմեն Աշոտյանը նշել է, որ չնայած առկա դժվարություններին` սյունեցի դպրոցականները լուրջ արդյունքներ են գրանցում տարբեր առարկաների հանրապետական և միջազգային օլիմպիադաներում:
Այնուհետև նախարարն ու Սյունիքի մարզպետն այցելել են Սիսիայի թիվ 5 հիմնական դպրոց, որտեղ մասնակցել են դպրոցի բակում կանգնեցված արձանախմբի բացման արարողությանը, որից հետո Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել դպրոցի ուսուցչական անձնակազմի և ծնողների հետ:
Նմանատիպ նյութեր
2498 դիտում
21:56 24-03-2015
Արմեն Աշոտյանն աշխատանքային այց է կատարել Սյունիք
2549 դիտում
22:34 21-11-2015
Վարչապետն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ (լուսանկարներ)
Այս բաժնից
589 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
997 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում