Կրթական ծրագիր` կենսաթոշակային համակարգի բարեփոխումների վերաբերյալ
Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարեփոխումների շրջանակում Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային ուսուցում:
Ուսուցումը, որ նախաձեռնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, վարեց «Սոցիալական ինտեգրացիայի և զարգացման կենտրոն» ՀԿ-ի փորձագետ Նազելի Կարապետյանը: Ներկայացվեց կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչպես նաև ՀՀ բազմաստիճան կենսաթոշակային համակարգի մանրամասն նկարագրությունը: Բանախոսը պատասխանեց մասնակիցների կողմից տրվող բոլոր հարցերին:
Կրթական ծրագրին մասնակցում էին Եղեգնաձորի տարածաշրջանի գործատուներ, պետական և համայնքային համակարգի աշխատողներ, մասնավոր հատվածում աշխատող անձիք, հասարակական հատվածի ներկայացուցիչներ:
Նույն թեմայով ուսուցում իրականացվեց նաև Վայքի տարածաշրջանի շահառուների համար: