211652_close_icon
views-count835 դիտում article-date 13:02 27-03-2015

Սիերա Լեոնեում, Էբոլայի հետ կապված, եռօրյա կարանտին է հայտարարվել

Սիերա Լեոնեի իշխանությունները հայտարարել են եռօրյա կարանտինի մասին` Էբոլա վիրուսը հաղթահարելու նպատակով: Մոտ 6 մլն մարդ պետք է 72 ժամ չլքի տները: Այդ ժամանակ բժիշկներն ու կամավորները կայցելեն նրանց ստուգումներ անցկացնելու: Նշենք, որ երկրի հյուսիսում և արևմուտքում ամեն շաբաթ էբոլայով վարակվում են տասնյակ մարդիկ: Սիերա Լեոնեն, Լիբերիան և Գվինեան մտադիր են ապրիլին հաղթահարել Էբոլա տենդի պատմության ամենասարսափելի համաճարակը:

Նմանատիպ նյութեր