211652_close_icon
views-count1208 դիտում article-date 11:13 25-12-2014

Սիերա-Լեոնեում 3 օրով կարանտին է հայտարարվել

Սիերա-Լեոնեի կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ 3-օրյա կարանտին է հայտարարվում «էբոլա» համաճարակի դեմ պայքարի շրջանակներում: Կփակվեն շուկաներն ու խանութները, կարգելվի երթևեկությունը՝ բացառությամբ թույլատրված հատվածների: Կրոնական արարողությունները նույնպես արգելվել են, չնայած քրիստոնյաների համար բացառություն է արվել՝ նրանց թույլատրվել է նշել Սուրբ ծնունդը: Ներկայում Սիերա-Լեոնեում «էբոլայով» վարակվածների թիվն ամենամեծն է՝ մոտ 9.000 մարդ:

Նմանատիպ նյութեր