1359 դիտում
22:59 27-03-2015
ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալը մասնակցեց Շիրակի մարզխորհրդի նիստին
Մարտի 27-ին Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ մարզխորհրդի 2015թ.-ի հերթական նիստը, որին մասնակցեցին ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՏԿԱԻ նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները:
Մարզպետ Ֆ. Ցոլակյանը ներկայացրեց մարզի 2014 թ. սոցիալ-տնտեսական իրավիճակը և 2015թ.-ի ընթացիկ գործունեությունը: Մարզպետն անդրադարձավ գյուղատնտեսության, բնապահպանության, հողաշինության ու հողօգտագործման բնագավառներում իրականացված աշխատանքային ուղղություններին: «Ճիշտ է, թեև 2014թ.-ին մարզում ցրտահարություն գրանցվեց, սակայն կառավարության աջակցությամբ կարողացանք քիչ թե շատ հաղթահարել առաջացած խնդիրները»,- նշեց մարզպետը: Ֆ. Ցոլակյանը 2015թ.-ի հարկերի հավաքագրման տեսանկյունից համարում է ոչ բավարար տարի: «Գույքահարկի առումով դրական եմ գնահատում ընդհանուր աշխատանքները, սակայն հողահարկի հավաքագրումը բավական թերի է: Բացթողման պատճառն այն է, որ շատ հողօգտագործողների հետ պայմանագրեր չեն կնքվում, իսկ վարձավճարները ժամանակին չեն հավաքագրվում»,-հավելեց մարզպետը:
ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը զեկուցեց գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման և վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: «Մարզի համայնքների ղեկավարներին առաջարկվել է պատրաստի վիճակի բերել արագ արձագանքման խմբերը, ինժեներական տեխնիկան և ունենալ պահուստային վառելիք կանխարգելիչ միջոցառումների իրականացման նպատակով:
Այս աշխատանքները կշարունակվեն ոչ միայն մինչև հեղեղավտանգ ժամանակահատվածի ավարտը, այլ ամբողջ տարվա ընթացքում»,- նշեց Մ. Սարիբեկյանը: Նրա խոսքով՝ անցած 7 տարիների ընթացքում մարզում արձանագրված հեղեղումների դեպքերի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ձմեռային ժամանակաշրջանի հիդրոօդերևութաբանական պայմանները ապրիլ-հունիս ամիսների հոսքի ձևավորման մեջ կունենան կամ դրական, կամ բացասական ազդեցություն՝ կախված ջերմաստիճանի կտրուկ բարձրացումից:
Նմանատիպ նյութեր
1544 դիտում
22:20 20-02-2015
ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Լոռու մարզխորհրդի նիստին
1485 դիտում
21:44 24-03-2015
ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Կոտայքի մարզխորհրդի հերթական նիստին
1903 դիտում
14:52 31-01-2015
ՏԿԱԻ նախարարը մասնակցել է Վայոց ձորի մարզխորհրդի նիստին
Այս բաժնից
727 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»