1485 դիտում
21:44 24-03-2015
ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Կոտայքի մարզխորհրդի հերթական նիստին
Մարտի 23-ին Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ մարզխորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, համայնքային ղեկավարները և ավագանու անդամները:
Մարզխորհրդի նիստի օրակարգի առաջին հարցի շրջանակներում Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը ներկայացրեց մարզի 2014 թ.-ի սոցիալ-տնտեսական իրավիճակը և 2015 թ.-ի ընթացիկ գործունեությունը: Կոտայքի մարզպետն անդրադարձ կատարեց նաև մարզի ժողովրդագրական ցուցանիշներին, նախորդ տարվա ընթացքում արդյունաբերության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահական և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, հողաշինության ու հողօգտագործման բնագավառներում իրականացված աշխատանքային ուղղություններին:
Նիստի շրջանակներում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին և ՀՀ պետական բյուջեից համայնքներին հատկացված դոտացիաների ու սուբվենցիաների մասին զեկույցով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը:
Նմանատիպ նյութեր
1544 դիտում
22:20 20-02-2015
ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Լոռու մարզխորհրդի նիստին
1266 դիտում
20:36 10-02-2015
ՀՀ ՏԿԱՒ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Արագածոտնի մարզխորհրդի նիստին
1356 դիտում
22:59 27-03-2015
ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալը մասնակցեց Շիրակի մարզխորհրդի նիստին
Այս բաժնից
715 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
736 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»