211652_close_icon
views-count1709 դիտում article-date 13:37 28-03-2015

Շումախերի խորթ եղբայրը երջանիկ պատահականությամբ չի հայտնվել կործանված A320 օդանավում

Germanwings-ի A320 ուղևորատար օդանավի տոմս էր գնել նաև Միխայիլ Շումախերի խորթ եղբայրը՝ Սեբաստիան Շտալը, հաղորդում է Berliner Kurier-ը: 36-ամյա Սեբաստիանը պետք է այդ չարաբաստիկ չվերթով մեկներ, սակայն եղանակիային վատ պայմանների պատճառով հետ է տվել տոմսը և 24 ժամ շուտ թռել Դյուսելդորֆ, որտեղ պետք է ֆոտոսեսիաների մասնակցեր: «Ես ողջ եմ, սակայն 7ուրջբոլորը կարծես թե գժվել են: Իմ ընկերներից շատերը գիտեին, որ ես պետք է մեկնեի հենց այդ չվերթով»,-ասել է նա: Սեբաստիան Շտալը Միխայիլ Շումախերի խորթ եղբայրն է՝ Ռոլֆ Շումախերի և Բարբարա Շտալի որդին:

Նմանատիպ նյութեր