«Բարսելոն»-ը Պեդրո Ռոդրիգեսի տրանսֆերի համար 20 մլն եվրո կպահանջի
Իսպանական «Բարսելոն»-ի ղեկավարությունն արդեն որոշել է իր հարձակվողի՝ Պեդրո Ռոդրիգեսի տրանսֆերի գումարի չափը, հաղորդում է իսպանական Sport ինտերնետ-պարբերականը:
Ակումբը, որը հետաքրքրված է Իսպանիայի հավաքականի խաղացողով, պետք է նրա համար վճարի 20 մլն եվրոյից ոչ ավելի:
Հիշեցնենք, որ ներկա խաղաշրջանում Պեդրո Ռոդրիգեսը մի քանի անգամ հայտարարել է, որ կցանկանար մեծ պրակտիկա ձեռք բերել տարբեր ակումբներում խաղալով: Նա մասնակցել է Իսպանիայի առաջության 26 խաղերի, սակայն հիմնական կազմում հանդես է եկել 12 խաղերում: Հեղինակ է 5 գոլի և 4 փոխանցումային գոլերի: