982 դիտում
12:31 30-03-2015
Ֆրանսիայում դեպարտամենտների խորհրդի ընտրություններում հաղթել է Նիկոլա Սարկոզիի կուսակցությունը
Ֆրանսիայում կառավարող սոցիալիստները երեկ խայտառակ պարտություն են կրել դեպարտամենտների խորհրդի ընտրությունների 2-րդ փուլում` նույնիսկ Կոռեզ դեպարտամենտում, որը համարվում է նախագահ Ֆրանսուա Օլանդի բաստիոնը:
Նախնական տվյալներով, լավագույն արդյունքներ է գրանցել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորած «Հանուն ժողովրդական շարժման միություն» աջ պահպանողական կուսակցությունը` հաղթելով շուրջ 70 դեպարտամենտում:
Ծայրահեղ աջ Ազգային ճակատին, հավանաբար, ոչ մի դեպարտամենտ չի հասն: Այդ ֆոնին Մարին Լը Պենը հայտարարել է, որ իր ղեկավարած շարժումը, այնուամենայնիվ, դարձել է քաղաքական լուրջ ընդդիմություն` ապագայի համար հաղթանակ ապահովելով:
Ձախ ուժերի պարտությունն ընդունել է վարչապետ Մանուել Վալսը:
Նմանատիպ նյութեր
825 դիտում
11:29 23-03-2015
Ֆրանսիայում տեղական ընտրությունների առաջին փուլում hաղթել է Սարկոզիի կուսակցությունը
847 դիտում
14:44 30-05-2015
Նիկոլա Սարկոզիի ղեկավարած կուսակցության անվանումը փոխվել է
1350 դիտում
15:08 27-05-2014
Սարկոզիի կուսակցությունը խոստովանել է կատարած ֆինանսական «մանիպուլյացիաները»
Այս բաժնից
1129 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1216 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1084 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ