1297 դիտում
16:31 30-03-2015
Հայկական լյարդաբանական ասոցիացիայի հերթական հաջողությունը
Լյարդաբանների վերջերս Ստամբուլում կայացած տարեկան միջազգային կոնգրեսին աշխարհի տարբեր երկրներից մասնակցում էր 4500 պատվիրակ։ Հայկական լյարդաբանական ասոցիացիայի ղեկավար Հասմիկ Ղազինյանի ելույթը նվիրված էր տարբեր երկրների վիրուսային հեպատիտների բնութագրին: Անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների իրավիճակին` նա ներկայացրել է կատարվածը աշխատանքները, խնդիրներն ու անելիքները: Մեր պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև միջազգային ուղեցույցի մշակմանը:
Միջազգային կոնգրեսում տեղեկատվություն է ներկայացվել 2015թ. հոկտեմբերի սկզբին Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք թեմատիկ միջազգային գիտաժողովի մասին:
Նշենք, որ վերջին տարիներին հայ հեպատոլոգները լյարդաբանների միջազգային համաժողովներին ներկայանում են որպես հրավիրյալ դասախոսներ կամ որպես միջազգային այս կամ այն ուղեցույցի մշակման գիտական հետազոտությունների ակտիվ մասնակիցներ:
Հայ հեպատոլոգների պատվիրակությունը պատրաստվում է մասնակցելու Վիեննայում ապրիլի 21-27-ին կայանալիք Լյարդի հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի տարեկան միջազգային հերթական կոնգրեսին, որի շրջանակում գործում է լյարդաբանների ազգային ասոցիացիաների ցուցահանդես: Վերջինիս ներկայանում է նաև հայկական լյարդաբանների ասոցիացիան` իր պաստառով, որում արտացոլված է ասոցիացիայի առաքելությունը թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ արդեն 6-րդ եվրոպական երկրում:
Նմանատիպ նյութեր
1099 դիտում
20:53 02-09-2014
Լյարդաբանական արդի խնդիրները` ուշադրության կենտրոնում
Այս բաժնից
472 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
805 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել